ՋՈՅՇԻՓ ընկերությունը միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություն է, որը մասնագիտացված է նորարարական և պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցելու գործում՝ առաջարկելով հուսալի, շահավետ և օպտիմալ լուծումներ: Մեր առաքելությունն է օպտիմալացնել բեռնափոխադրումների ամբողջ գործընթացը՝ մատուցելով որակյալ ծառայություններ շահավետ գներով և ապահովելով առավելագույն հարմարավետություն ու արդյունավետություն: Մենք Ձեր կողքին ենք ճանապարհի յուրաքանչյուր փուլում։
Վստահելի միջազգային բեռնափոխադրումներում
Joy Ship ընկերությունը ստեղծվել է միջազգային բեռնափոխադրումների ոլորտում մասնագիտական և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։ Մենք, հիմնվելով փորձառու և բանիմաց թիմի վրա, ինչպես նաև օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, մեր հաճախորդներին առաջարկում ենք արագ, վստահելի և մատչելի ծառայություններ։ Մեր գործունեության ոլորտը ներառում է ճանապարհային, երկաթուղային, ծովային և օդային փոխադրումներ։ Մենք ստեղծել ենք լայն գործընկերային ցանց ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում՝ ձեր բեռների փոխադրման համար լավագույն լոգիստիկ լուծումները ապահովելու նպատակով։ Joy Ship-ում մենք հավատարիմ ենք այնպիսի սկզբունքների, ինչպիսիք են հաճախորդամետությունը, թափանցիկությունն ու ժամանակացույցի նկատմամբ պատասխանատվությունը, և ձգտում ենք մատուցել անհատականացված ծառայություններ՝ յուրաքանչյուր հաճախորդի յուրահատուկ կարիքները բավարարելու համար։ Ձեր վստահությունը մեր ամենամեծ կապիտալն է, և մենք պատրաստ ենք հպարտությամբ աջակցել ձեզ մատակարարման ամբողջ շղթայում
Ապրանքի Անվտանգություն
Լրիվ պաշտպանություն բեռների համար բոլոր փոխադրման փուլերում
Լավագույն Լուծումներ
Լավագույն Լուծումները և Ճանապարհները ձեր Բեռը Շուտ Հայաստան հասցնելու համար
Անվտանգություն և արագություն, ձեր ընտրությունը վստահելի փոխադրումների համար
1
Անվտանգություն
Լրիվ պաշտպանություն բեռների համար բոլոր փոխադրման փուլերում
2
Արագություն
Բեռների արագ և ժամանակին առաքում լավագույն փոխադրման լուծումների միջոցով
3
Վստահություն
Հաճախորդների վստահություն ստեղծում ենք թափանցիկությամբ և ծառայությունների որակով
4
Հատուկ ծառայություններ
Բեռների յուրահատուկ պահանջներին համապատասխան անհատականացված լուծումների առաջարկում
5
Լայն ցանց
Ունենք լայն գործընկերային ցանց ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում՝ արդյունավետ փոխադրման համար